28/10/2021 15:09
«Լուրջ խոսակցություն ունեցա բոլոր այդ գեներալների հետ». Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին ԳՇ այցի մասին է խոսել
Նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին։
Նախագահը խոսել է պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ իր այցի մասին։
«Առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց։ Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ և լուրջ խոսակցություն ունեցա բոլոր այդ գեներալների հետ», - ասել է նախագահը։
Նա, սակայն, մանրամասներ չի ներկայացրել այդ հանդիպումից:
«Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը», - նշել է Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է՝ առաջին օրից հայտարարել է, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով:
«Իմ առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ մենք պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ», - ասել է Հայաստանի նախագահը։