29/10/2021 16:51
Ինեկոբանկը ԴիջիԹեք 2021-ին. նորարարություն հանուն հարմարավետության
Ինեկոբանկն իր նորարար մոտեցումներով այս տարի ևս մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը՝ ներկայացնելով հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող իր նոր ծառայություններն ու հատուկ առաջարկները:
Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները և հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն արժևորող հաճախորդների համար:
Հոկտեմբերի 29-ից 31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ինեկոբանկի նոր առաջարկներին, ընտրելու իրենց կենսաոճին առավել հարմար ծառայությունները, բացահայտելու NFC անհպում վճարումների առավելությունները և հատուկ պայմաններով պատվիրելու ժամանակակից Visa Digital քարտ:
«Ինեկոբանկն ավանդաբար մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը. այս տարվա ԴիջիԹեքը հատուկ կարևորություն ունի, քանի որ երկար դադարից հետո մի հարկի տակ է համախմբելու ՏՏ ոլորտի առաջատարներին և հանրության հետ ոչ թվային շփման հնարավորություն է ընձեռելու», - ասում է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը, - «Ինչպես խոստացել էինք՝ ՏեխնոԱշուն 2021-ի շրջանակում թվային նորարարությունները գնահատողներին սպասվում են հատուկ առաջարկներ և անակնկալներ Ինեկոբանկի կողմից: Կհանդիպենք ԴիջիԹեք 2021-ին ամենաթվային բանկի տաղավարում»: