29/10/2021 17:08
«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով 17 հիվանդ երեխա, փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էր, և զեկուցում է բոլոր «մտահոգ մասնագետներին», թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում։
«Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19», - գրել է նա։