29/10/2021 12:04
Ադրբեջանում զանգվածաբար հայերեն են սովորում
Ադրբեջանի քաղաքացիները ցանկություն են հայտնում սովորել հայոց լեզուն, դա անգամ զանգվածային բնույթ է ստացել, ասել է Ադրբեջանի համալսարանի կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասկերովը, այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով Ասկերովն ինքնուրույն է դրանք կազմում։
Նա պատմել է, որ հայոց լեզվի դասընթացներին հիմնականում մասնակցում են Պետական անվտանգության ծառայության, ԱԳՆ աշխատակիցները, սահմանապահները, լրագրողները։
Դասընթացները ուսանողների համար անվճար են։ Մնացածի համար դրա արժեքը տատանվում է ամսական 60-120 մանաթի սահմաններում (35-70 դոլար):