29/10/2021 11:07
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք, մահացել է 51 մարդ
Հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած, 6232-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 066 269 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք: Ունենք 1258 առողջացած, 43 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է: