29/10/2021 11:12
Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար
Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է:
Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել է նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար», - ասված է ԱՆ հաղորդագրությունում։