29/10/2021 13:52
ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը Տիգրանաշենի ոլորաններում գլորվել է ձորը, կա զոհ և վիրավոր
Հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ նախանական տեղեկության՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։