29/10/2021 18:35
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է. Արա Բաբլոյան
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է, հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը։
«Ինչպես պնդել եմ դեռևս վիրուսի տարածման սկզբում, շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է: Վարակի տարածման կանխարգելումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին, և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար», - ասված է Բաբլոյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքերը մեջբերում է ՀՀ կառավարության Ֆեյսբուքի էջը: