29/10/2021 10:47
Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է. մուտքը Եվրամիություն արգելվում է
Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք, հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից:
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Ավելին իմանալու համար անցեք հղումով https://bit.ly/3Czywbc:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
- լրացնի առողջության հայտարարագիր։