29/10/2021 10:01
«Ժողովուրդ». Երևանի հասարակական տրանսպորտի վարորդները կորոնավիրուսով հիվանդ են, իսկ փաստի առաջ է կանգնել ուղևորը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երևանի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վատ աշխատանքից: Բողոքող քաղաքացիների խոսքով՝ Երևանում գործող երթուղիների մի մասին շատ երկար են սպասում կանգառում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել 10 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացիները: Նշված համարի տրանսպորտային միջոցին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում՝ մոտ 30 րոպե:
Երբ քաղաքացիները պատճառների մասին հետաքրքրվել են վարորդներից, ստացել են կարճ պատասխան՝ վարորդ չկա. բոլորը կորոնավիրուսով հիվանդ են: Ապա դժգոհել են, որ երևանյան հանրային տրանսպորտը լիարժեք չի ախտահանվում, ինչի պատճառով վարորդները հիվանդանում են: Ասել է թե՝ Երևանի որոշ երթուղիներ վարորդի խիստ պակաս ունեն, ինչի պատճառով փաստի առաջ կանգնել է ուղևորը»։