29/10/2021 14:29
Կորոնավիրուսի հետևանքով «Մուրացան» հիվանդանոցում մահացել է մեկ ամսական երեխա. Դանիելյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ, այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:
Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ», - գրել է նա: