30/10/2021 11:06
Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք
Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306 739 դեպք, որոնցից 267 514-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք: Ունենք 1578 առողջացած, 52 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:
Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում: