30/10/2021 13:49
Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը. նա տեղում մահացել է
Հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանալիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Նա մոտ 55-60 տարեկան էր։