01/11/2021 11:53
Մեր կանխատեսումն է, որ հաջորդ տարվա ընթացքում ունենալու ենք մոտ 60 տոկոս վստահություն հասարակության կողմից. ՀՀ փոխոստիկանապետ
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահ է՝ հաջորդ տարի 60 տոկոս վստահություն կունենա հանրությունը ոստիկանության նկատմամբ։
«Վերջին խորքային ուսուսմնասիրությունը կատարվել է 2011 թվականին ու բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված, որ, որպես ցուցիչ, տալիս ենք 2011 թվականի հարցումը՝ 30 տոկոսի չափով», - Ազգային ժողովում հայտարարեց Ֆիդանյանը։
Նա նշեց, որ նախատեսում են հաջորդ տարվա ընթացքում իրականացնել հերթական ուսումնասիրությունը։
«Որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ավելացում ու կտրուկ ավելացում վստահության», - ասաց նա։
Արա Ֆիդանյանի խոսքով՝ բացառապես հանցագործությունների բացահայտման թվի աճով չէ, որ հասարակությունը գնահատում է ոստիկանությանը։
«Վերջին շրջանում ներդրված պարեկային ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարկության վստահությունը աճել է նաև հենց այս ծառայութան ներդրմամբ։ Մեր կանխատեսումն է, որ հաջորդ տարվա ընթացքում ունենալու ենք մոտ 60 տոկոս վստահություն հասարակության կողմից», - նշեց Արա Ֆիդանյանը։