01/11/2021 17:50
Թուրքիայի նպատակն է վերահսկողություն սահմանել նաև Հայաստանի տարածքի նկատմամբ՝ նվազագույնը տնտեսական առումով․ Եվգենի Սատանովսկի
Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Regionmonitor»-ի հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությանն ու այդ երկրի նկարտումներին։
Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան տարածաշրջանում չի հասել իր բոլոր նպատակների իրագործմանը։
«Թուրքիայի նպատակն էր ամբողջական վերահսկողություն սահմանել Ադրբեջանում տիրող իրավիճակի և զարգացումների վրա: Այժմ Թուրքիայի նպատակն է վերահսկողություն սահմանել նաև Հայաստանի տարածքի նկատմամբ, նվազագույնը տնտեսական առումով: Սա շատ բարդ խնդիր է։ Սյնուամենայնիվ, Թուրքիան ունի նման նկրտումներ, և Անկարան մշակում է համապատասխան ծրագրեր՝ հիմնվելով Բալկանների փորձի վրա: Թուրքիան այժմ վերականգնում է Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարություն), այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, առաջին հերթին թյուրքախոս երկրներում: Որոշակի քայլեր Թուրքիան այդ ուղղությամբ անում է:
Կարելի՞ է արդյոք համարել, որ Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր: Իհարկե, ոչ: Պատահական չէ, որ համացանցի թուրքական տիրույթում թուրք օգտատերերի շրջանում նկատվում էին քննադատություններ Էրդողանի հասցեին: Նրանք համարում էին, որ Էրդողանի խաղից շահեց Պուտինը, քանի որ ռուսական խաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մեծ և տհաճ անակնկալ էր Թուրքիայի նախագահի համար: Հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես են թուրքերն աշխատելու ադրբեջանցիների հետ: Թուրքիայի նոր քաղաքականության մեջ Շուշիի հռչակագիրն ավելի կարևոր գործոն է, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները»,- ասել է Սատանովսկին։