01/11/2021 10:25
ԱԱԾ-ին 2022 թվականի բյուջեով կհատկացվի 42 միլիարդ 669 միլիոն դրամ
2022 թվականի բյուջետային նախագիծն Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսում է 13 միլիարդ 975,8 միլիոն դրամ ծախսեր, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«2021 թվականի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 միլիարդ 216,7 միլիոն դրամ», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ՀՀ ոստիկանությանը 2022 թվականի բյուջետային նախագծով նախատեսված է 66 միլիարդ 585,6 միլիոն դրամ։
«Ըստ նախագծի՝ 2021 թվականի հաստատված բյուջեն կազմել է 64 միլիարդ 562 միլիոն դրամ», - ասաց նա։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։
«Հաստատված բյուջեով ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 733 միլիոն դրամ», - ասաց Ֆինանսների նախարարը։