01/11/2021 13:26
ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն պատվաստված լինելու և թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։
Նոյեմբերի 8-ից սկսած՝ ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)»,-հայտնել են դեսպանությունից։
Բացի այդ, ըստ հայտարարության, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։
Մանրամասն տեղեկությունները՝ travel.state.gov-ում։