01/11/2021 12:34
«Եկեք աշխարհում խաղաղություն հաստատենք»․ Էրդողանը դիմել է Ադրբեջանին, Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին ու Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեբեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասաբար է տրամադրված Հարավկովկասյան տարածաշրջանում «6-ի ձևաչափի» ստեղծմանը, այնինչ այն կյանքի կոչելու պարագայում տարածաշրջանը խաղաղության հարթակի կվերածվի։
Էրդողանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասում «6-ի հարթակի» ձևավորման շուրջ։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան․ եկեք 6-ով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ ուղղել է Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Որոշակիորեն բացասաբար է տրամադրված Վրաստանը, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ձևաչափը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր նշած հարթակի ձևավորումը կնպաստի, որպեսզի Անկարայյի և Երևանի միջև հարաբերությունների զարգացումը դրական հունով ընթանա։