01/11/2021 19:20
Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4-րդն է (նա դեռևս ներկայացնում է Հայաստանը):
Նախորդ ամսվա համեմատ` Արոնյանը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 75-րդն է, Հրանտ Մելքումյանը` 99-րդը: Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է։