01/11/2021 11:45
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Պսակին վարակվել է կորոնավիրուսով։ Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել չորեքշաբթի օրվանից, չի ուղեկցել ամերիկյան պատվիրակությանը G20-ի գագաթնաժողովին։
Պսակին հայտարարել է, որ չորեքշաբթի, խորհրդակցելով Սպիտակ տան բժիշկների հետ, որոշել է չուղեկցել ԱՄՆ նախագահին, քանի որ իր ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ օրվանից Պսակին ինքնամեկուսացել է և ամեն օր հետազոտվել։ Վերջին թեստը դրական արդյունք է ցույց տվել։
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը հստակեցրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել Ջո Բայդենի հետ վերջին անգամ տեսնվելուց 4 օր անց։ Պսակին ու Բայդենը անմիջական շփում են ունեցել երեքշաբթի, սակայն երկուսն էլ դիմակով են եղել՝ նստած միմյանցից 2 մետր հեռավորության վրա։