01/11/2021 11:06
Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք
Նոյեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 12 835 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 1641 առողջացած, 51 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
Ընդհանուր կատարվել է 2 110 256 թեստավորում: