02/11/2021 11:05
Հայաստանում մեկ օրում մահացել է 68 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք
Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 629 դեպք, որոնցից 272 332-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 551պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք: Ունենք 1591 առողջացած, 62 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: