02/11/2021 11:24
2022-ի պետական բյուջեի ու մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ. Վահան Քերոբյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են հասկացել, որ 7 տոկոս տնտեսական աճ է լինելու։
«Այդ յոթ տոկոսը որտեղի՞ց է գալիս, ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի, փող կգա՞, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդն է, խնդրում եմ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞ ոչ», - հետաքրքրվեց պատգամավորը։
Վահան Քերոբյանն էլ ասաց, թե 2022 թվականի պետական բյուջեի ու իրենց տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում, ներառված չէ։
«Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների ու տնտեսության շահերը, կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում», - նշեց Էկոնոմիկայի նախարարը։