02/11/2021 14:24
Մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես Հայաստանի տարածք. փոփոխությունները հօգուտ մեզ են լինելու. նախարար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ 1920-ականների քարտեզում բավական փոփոխություններ կան։
«Բայց, թե որտեղ, ինչպես... կարծում եմ` մեկը Ալ լճերի մասով հօգուտ մեզ է, որովհետև, ինչքան ես գիտեմ, մինչև 20-ականների վերջ բոլոր քարտեզներում Ալ լճերը նշված է որպես Հայաստանի Հանրապետության տարածք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ Ալ լճերը Վարդենիս-Ջերմուկ հատվածում է։
Հարցին՝ այսինքն Գեղարքունիքի այն հատվածում, որտեղ հիմա տեղակայված են ադրբեջանական զորքերը, պետք է հե՞տ նահանջեն, նախարարն արձագանքեց. «Տարբեր հատվածների մասին է խոսքը»։
Սանոսյանը հստակեցրեց՝ հիմա Ալ լճերը մեր տարածքում չէ, սակայն քննարկվում է, որ կան քարտեզներ, որոնց մեջ նշված է՝ Ադրբեջանը պետք է այնտեղից հետ քաշվի։
«Հիմա, թե որ քարտեզները հիմք կընունվեն, ինչ կքննարկվի, ըստ դրա», - ասաց նա։