02/11/2021 09:39
«Հրապարակ». Դիվանագիտական սկանդալ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հեղինակությամբ. «ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում սևով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է: Ոչ թե կարևոր գործընկերներից մեկը, այլ հենց կարևորագույնը: Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է:
Նման խայտառակ ձևակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետևանք է, կա՛մ էլ հատուկ արված սադրանք` Ռուսաստանի և Իրանի նկատմամբ: Երկու դեպքում էլ սա դիվանագիտական սկանդալ է: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էջի ադմինիստրացիայով զբաղվում է հենց դեսպանությունը, և նման ձևակերպումը հենց դեսպանությունն է տվել»։