02/11/2021 19:20
«Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության թեմաներով» վերապատրաստման դասընթացներ է անցկացվել
Երևանում և Դիլիջանում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքերի անձնակազմի համար անցկացվել են «Կյանքի իրավունք» և «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության թեմաներով» վերապատրաստման դասընթացներ։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակում։
Մասնակիցներն ուսումնասիրել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: