03/11/2021 18:40
Քննարկվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի խնդիրները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։
2022թ․ փետրվարի 1-ից Էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ նախարարն ընդգծել է գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայնությունը ապահովելը՝ հաշվի առնելով նաև Շուկայի բոլոր մասնակիցների շահերը։
Նախարարը, գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները, հանձնարարել է այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկանարկը հնարվորինս սահուն սկսելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2018թ.-ից իրականացվում է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի: Ծրագիրն ուղղված է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացմամանը։ Այս համատեքստում մշակվել են մի շարք օրենսդրական, իրավական ակտեր։ Փորձնական գործարկման փուլում է էլեկտրաէներգետիկայի շուկայի էլեկտրոնային ծրագիրը։ Լիարժեք գործարկումը նախատեսվում է 2022թ․ փետրվարի 1-ից։
Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր գործիքակամը հնարավորություն կստեղծի մրցակցային տարրերի ներդրմանը, ինչպես նաև կխթանի էլեկտրաէներգետիկայի միջսահմանային առևտրի զարգացմանը։