03/11/2021 17:15
Կորոնավիրուսային իրավիճակը ՔԿՀ-ներում խնդրահարույց է. ՄԻՊ-ը հրատապ նամակ կուղարկի արդարադատության նախարարություն
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևայնաի դիտրակմամբ՝ ժամանակն է Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքում մեկ քայլ առաջ գնալ:
«Այսօրվա դրությամբ՝ այն երաշխիքը, որ կա օրենքով, վերաբերում է նրան, որ ՄԻՊ-ի բյուջետային միջոցները երբեք չպետք է նվազեն. բնական է, ՄԻՊ-ն, ի պաշտոնե, հանդես է գալիս քննադատական դիրքերից շատ հաճախ, որ իշխանություններից բյուջետային միջոցի հարցով կաշկանդվածություն չունենա», - ասաց պատգամավորը:
Վարդևանյանը հիշեցրեց Թաթոյանին, որ այսօր ՔԿՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: Պատգամավորը հարց բարձրացրեց, որ կարելի է կորոնավիրուսի համավարակի պայմաններում այլ խափանման միջոցներ կիրառել:
Արման Թաթոյանն էլ հայտարարեց՝ ՔԿՀ-ներում, կորոնավիրուսի հետ կապված, վիճակը խնդրահարույց է:
«Դեպքեը շատանում են, մահվան դեպքը կա, պարզաբանումների պահանջով հրատապ նամակ եմ պատրաստել, որը կուղարկեմ Արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար ինչ է կատարվում, ինչ միջոցներ է ձեռնարկվում», - ասաց նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ այո, կա պահանջ ԵԽԽՎ-ի կողմից, Խոշտանգումների կոմիտեի կողմից, որ պետք է պետությունը նախաձեռնի հնարավորինս ոչ միայն խափանման միջոցների նվազեցման կիրառությանը դատարանների կողմից, այլ նաև, օրինակ, եթե քրեական գործ է քննվում, դատախազը իրավասու է ինքը քննարկի փոփոխության հարց, կամ, եթե մարդն արդեն դատապարտված է, պայմանական վաղաժամկետ ազատության հարց լուծվի: