04/11/2021 19:30
Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ադբուլաևին
Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում 5։0 հաշվով հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ադրբեջանցի Ադբուլաևին ու դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Այսպիսով, 12 տարի անց Հայաստանը եզրափակչի մասնակից ունի աշխարհի առաջնությունում։
Այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։