04/11/2021 11:09
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք. մահացել է 46 մարդ
Նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 12 188 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք: Ունենք 1270 առողջացած, 41 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:
Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում: