04/11/2021 11:04
«3+3»-ը ֆորմատը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանը կարևոր է համարում, որպեսզի առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ֆորմատները չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին։
«Կան մի քանի տարածաշրջանային համագործակցության առաջարկներ և «3+3»-ը դրանցից մեկն է։ Մեզ անհրաժեշտ է միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ։ Մեզ համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է, վտանգների, ռիսկերի հաշվարկումը», - այսօր խորհրդարանում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ ամենակարևոր ընդհանրական մոտեցումը, որ այս պահին կարող ենք արձանագրել, նա է, որ տարածաշրջանային համագործակցային կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, ֆորմատները։
«Այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։ Այդ բոլոր առաջարկները դիտարկվում են և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որոշման մասին վաղ է խոսել», - ասաց Գևորգյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 13:23
Այսօր, 12:11