04/11/2021 17:34
Պատերազմի ժամանակ վիրավորված զինվորը կբուժվի Ֆրանսիայում. կառավարությունը գումար է հատկացրել
Կառավարության որոշմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Գոռ Նազլուխանյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետության «ASSISTANCE HOPITAUX PUBLIQUE DE PARIZ» բուժհաստատությունում իրականացնելու նպատակով կհատկացվի 16.330,4 հազար դրամ:
Նախատեսված գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը (այդ թվում ուղեկցող անձի):