05/11/2021 11:04
Հայաստանում մեկ օրում մահացել է 56 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք
Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 11 533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1835 նոր դեպք: Ունենք 1987 առողջացած, 50 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:
Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում: