05/11/2021 21:00
Ռուս խաղաղապահների աջակցությամբ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին սկսել են լուծել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի երկու` Սրխավենդ և Կիչան գյուղերի անապահով ընտանիքների համար 40 տեղով նոր մանկապարտեզի տեղադրման սոցիալական խնդիրը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Երեկ խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խողաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:
«Այսօր խաղաղապահները ժամանել են բարեգործական ծրագրով։ Այստեղ գյուղապետարանի շենք ունեինք, բայց հիմա կոմունալ պայմաններ չկան, շենքը վիճակում է։ Մեզ առաջարկեցին այստեղ մանկապարտեզ կառուցել, այն պատճառով, որ մեր գյուղում մանկապարտեզ չենք ունեցել։ Այստեղ են 45-ից 50 նախադպրոցականներ: Մենք շատ ուրախ ենք, որ երեխաների համար նոր պայմաններ են ստեղծվում, աշխատատեղեր են բացվում։ Կարևոր է, որ երեխաները կարողանան այստեղ ստանալ առաջնային գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ հետագայում դպրոցում սովորելու համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին այս ծրագրի համար, նրանց, ովքեր օգնում, պայմաններ են ստեղծում երեխաների համար, գյուղի և հետագա ապրելու համար»,- ասել է Կիչան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյանը։
Ավելի վաղ ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հակամարտության հետևանքով վնասված շրջանային հիվանդանոցների վերականգնման հարցում: