05/11/2021 10:50
Անվտանգության վերականգման գործընթացը կա՛մ դոփելու է տեղում, կա՛մ անհրաժեշտ արդյունք չի տալու. Տիգրան Աբրահամյան
Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
«Շարունակում եմ պնդել, որ և՛ զորքերում, և՛ պահեստազորում ունենք սպաներ, գեներալներ, որոնք բանակի փոփոխություններում կարող են վճռական դերակատարություն ստանձնել ու առաջ մղել ցանկացած ծանր գործընթաց, սակայն ՀՀ գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության, խորքային բարեփոխումների հարցում կամքի բացակայության պայմաններում այս բարեփոխումները, ըստ այդմ՝ անվտանգության վերականգման գործընթացը կա․մ դոփելու է տեղում, կա՛մ անհրաժեշտ արդյունք չի տալու», - գրել է Տիգրան Աբրահամյանը։