05/11/2021 23:58
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհիառաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և զիջեց 4:1 հաշվով:
Դավիթ Չալոյանն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակիչից և հենց մեկնարկում 4:1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայից Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում ծանր քաշային բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Կոլումբիայից Կրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին:
Ավելի վաղ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտություն էր կրել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և դարձել էր աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր: