05/11/2021 19:40
Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ծավալը հասցրել է 25 կգ-ի
Իրանը մինչև 60 տոկոս հարստացված ուրանի ծավալը հասցրել է 25 կգ-ի։ Այդ մասին, ըստ IRIB գործակալության, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
«Մինչ օրս մենք մինչև 60 տոկոս հարստացված՝ 25 կգ ուրան ենք արտադրել։ Այսպիսի հնարավորություն չունի ոչ մի երկիր, բացառությամբ այն երկրների, որոնք միջուկային զենք ունեն»,- հայտարարել է նա։
Քամալվանդին հայտնել է նաև, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը հասցրել է 210 կգ-ի։
Նշենք, որ Իրանը մինչև 60 տոկոս ուրանի հարստացումն սկսել է՝ ի պատասխան ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում դիվերսիայի, որն, ըստ Թեհրանի, իրականացրել է Իսրայելը։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ուրանի հարստացումն իրականացվում է խաղաղ նպատակներով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։