05/11/2021 18:39
Վաստակաշատ թենիսիստ Շամիլ Տարպիշևին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմների անդամ Շամիլ Անվյարովի Տարպիշևին շնորհվել ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում։
Պատվավոր պրոֆեսորի դիպլոմը Շամիլ Տարպիշևին հանձնել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։
«Մեծ է Շամիլ Անվյարովիչի դերը թենիսի զարգացման գործում՝ խորհրդային, հետխորհրդային երկրներում և ողջ աշխարհում։ Նա այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ռուսաստանի դաշնության ազգային և Միջազգային օլիմպիական կոմիտեների ղեկավար կազմում։ Որպես Հայաստանի միակ մասնագիտական մարզական բուհ ուրախ ենք, որ պարոն Տարպիշևը դարձավ նաև ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսոր։ Նոր սերունդը վաստակաշատ մասնագետից սովորելու շատ բան ունի», - ասել է ռեկտորը։