05/11/2021 20:09
2026 թվականին 85 հազար դրամ նվազագույն աշխատավարձ սահմանելը ոչ հպարտանալու բան է, ոչ էլ պրոֆեսիոնա մոտեցում. Տնտեսագետ
Նվազագույն աշխատավարձի շեմ հայտարարելն առհասրաակ սխալ մոտեցում է։ Ավելին, դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, որովհետև նվազագույն աշխատավարձն առնվազն պետք է կապվի նվազագույն սպառողական զամբյուղի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Իսկ այդ սպառողական զամբյուղը այս տարվա կեսի տվյալներով արդեն հատել էր 70 հազար դրամի շեմը։ Մինչև տարվա վերջ այն կմոտենա 75 -76 հազարին։ Եթե գնաճը շարունակվի նաև հաջորդ տարի, ինչը գրված է գալիք տարվա բյուջեի նախագծում, 2022 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը կհասնի 80 հազար և ավելի դրամի։ Այսինքն՝ 2026 թվականին 85 հազար դրամ նվազագույն աշխատավարձ սահմանելը ոչ հպարտանալու բան է, ոչ էլ պրոֆեսիոնալ մոտեցում»,- ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն այսօր հայտարարել էր՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ։