05/11/2021 16:47
Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում ( Մոլդովական փողոց 27/1) տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում( «Հիլլս» սպորտային համալիրում):