06/11/2021 11:07
Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2177 նոր դեպք
Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 10 469 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2177 նոր դեպք: Ունենք 2283 առողջացած, 46 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 9 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:
Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում: