06/11/2021 00:10
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել աշխարհի առաջնության եզրափակիչում ռուս Պետրովսկու հաղթանակից հետո
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտի հաշվի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Դավիթ Չալոյանը պարտվեց ռուս բռնցքամարտիկ Մարկ Պետրովսկուն։
Պետրովսկին մրցավարների բաժանված որոշմամբ հաղթել է Չալոյանին և դարձել աշխարհի չեմպիոն մինչև 92 կգ քաշային կարգում։
Պետրովսկին 22 տարեկան է, նա Ռուսաստանի չեմպիոն է։ Աշխարհի առաջնությունը կավարտվի շաբաթ օրը։