07/11/2021 22:20
Նիկոլ Փաշինյանն ասել է, թե որ դեպքում «3+3» ձևաչափն ընդունելի կլինի Հայաստանի համար
«3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով. մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ, Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն։ Այդտեղ կարող է շատ ավելի հետաքրքիր լինել և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է.
«Խնդիրը նրբությունների մեջ է»։