07/11/2021 22:29
Պետք է խոստովանենք, որ ըստ էության ձախողել ենք բանակաշինության գործը. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է խոստովանենք, որ ըստ էության ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պետք է համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ, Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենը նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով։ Օրինակ, կուզեի նշել պահեստազորի հետ տարվող աշխատանքները։ Երկար տարիներ Հայաստանում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձևով և մակարդակով տեղի չեն ունեցել», - ասաց Փաշինյանը։