08/11/2021 11:04
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք. մահացել է 35 մարդ
Նոյեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 810 նոր դեպք: Ունենք 1916 առողջացած, 30 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:
Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում: