08/11/2021 22:28
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ Ղարաբաղում հրադադարի մեկամյակի նախօրեին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախօրեին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև «ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության ակտուալ հարցերին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների որոշակի ասպեկտներին»։