08/11/2021 10:55
Դպրոցները, որտեղ դասարանի կամ ուսուցչական կազմի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին. նախարար (Տեսանյութ)
Այսօրվանից մեկնարկել է դասերը դպրոցներում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն, հայտարարեց՝ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, կամ ուսուցչական կազմի մոտ կլինեն դեպքեր, այդ դպրոցները միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։
«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց. եթե նախորդ տարի կտրուկ լոքդուները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը բավական վնասակար հետևանքներ է ունենում», - Ազգային ժողովում ասաց նախարաը։
Նա նշեց, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքում իրականացնել, որովհետև ունենք երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե սնուցման ու մի շարք այլ պրոբլեմներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։