08/11/2021 13:23
Ի՞նչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե խախտել է օրենքը, պիտի տուգանվի. նախարարը՝ Ալեն Սիմոնյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասին
Դիմակ կրելը օրենքի պահանջ է ու օրենքի առաջ բոլորը հավասար են, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիմակ չկրելու դեպքին։
Նա ընդգծեց՝ դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ։
«Հայաստանում ունենք լարված համաճարակային իրավիճակ ու բոլորը պետք է ենթարկվեն օրենքի պահանջին», - ասաց նախարարը։
Հարցին՝ պե՞տք տուգանվեն, նախարարն արձագանքեց. «Իհարկե, ինչ կապ ունի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, եթե անձը խախտել է օրենքը, պիտի տուգանվի»։