08/11/2021 14:01
Հայաստանում է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ (Տեսանյութ)
Հայաստանում ստեղծված է երեխաներին պատվաստելու հնարավորությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ծնողների գրավոր համաձայնությամբ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել։ Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են», - ասաց նա։
Ավանեսյանը վստահեցրեց՝ այս պահին Հայաստանում որևէ պատվաստանյութի պակաս չկա, երկիրն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով։
«Այս պահին կարևոր է չհապաղելն ու օր առաջ պատվաստվելը» - նշեց նախարարը։