09/11/2021 15:26
Հիմքերը, որ դրված են, վստահություն չեն ներշնչում, թե կարող է 7 տոկոս տնտեսական աճ լինել. Արթուր Խաչատրյան
Ազգաին ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր անհամաձայնությունը հայտնեց 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսմանը:
«Ամենևին համաձայն չեմ, հիմքերը, որոնք դրված են՝ սկսած տեխնիկայից, վիճակագրությունից, վստահություն չեն ներշնչում, որ կարող է 7 տոկոս տնտեսական աճ լինել», - Ազգային ժողովում հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, թե մասնավոր հատվածի կողմից աճն իր համար իրատեսական չէ:
«2021 թվականի ինկրեմենտը մասնավորի կողմից ներդրումների հիմնական միջոցներում ընդամենը եղել է ՀՆԱ-ի 0,7 տոկոսը, հիմա դուք համարյա 17 անգամ ավելացնում եք, ինչի՞ հաշվին, անկեղծ ասած, իմ համար հասկանալի չէ, որովհետև գոնե քաղաքական ծրագրի մեջ ես չեմ տեսել, որ այդպես բեկումնային փոփոխություն կարող է մտցնել», - նշեց Խաչատրյանը:
Նա ասաց, թե եկամուտնեի կանխատեսումը լինելու է հարկերի ու տուրքերի ավելացման պայմաններում, ինչի հետ իրենք համաձայն չեն:
«Ես կուզենայի հավատալ պնդումներին, որ կմեծացվի ներքին պարտքը, բառացիորեն նույնը ասվել էր անցած տարի այս օրերին, բայց մենք տեսանք, որ հունվար ամսին ասվածն ու արվածը տրամագծորեն հակառակ էին», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: